Միջոցառման հայտ

Երևանի Սիրահարների այգին բարեկարգվել և շահագործվում է Պողոսյան հիմնադրամի և ուրբանլաբի կողմից Պողոսյան պարտեզներ ծրագրի շրջանակում: Ծրագրի նպատակն է քաղաքային կանաչ տարածքների ստեղծմանն ու պահպանմանը զուգընթաց իրականացնել մշակութային նախագծեր, որոնք միտված են հանրային տարածքը դարձնել էլ ավելի ակտիվ ու սիրված վայր բոլոր երևանցիների և Երևանի հյուրերի համար:

Վերոնշյալ ծրագիրը իրականացվում է ուրբանլաբի կողմից:

Երևանի Սիրահարների այգու տարածքում միջոցառման կազմակերպման ցանկության դեպքում անհրաժեշտ ներկայացնել հայտ և ստանալ Պողոսյան պարտեզներ ծրագրի գրավոր թույլտվությունը:

Միջոցառման անցկացման թույլտվության տրամադրման պայմանները ձևավորվում են ներքոնշյալ հինգ չափորոշիչների հիման վրա.
1. միջոցառման ուղղվածությունը,
2. մասնակիցների նախատեսվող քանակը,
3. միջոցառման նպատակը (շահույթ հետապնդող կամ չհետապնդող),
4. միջոցառման համար անհրաժեշտ տարածքը (այգու ամբողջ տարածքը կամ մասնակի),
5. այգու կանոնների խախտման հնարավորություն։

Երևանի Սիրահարների այգում միջոցառում կազմակերպելու թույլտվության ստացման գործընթացը սկսվում է առցանց հայտադիմումի լրացումից, որը հասանելի է հետևյալ հղմամբ (ինչպես նաև PDF ձևաչափով)։ Խորհուրդ է տրվում հայտը ներկայացնել միջոցառումից 30 աշխատանքային օր առաջ։

Հայտը ստանալուց հետո Պողոսյան պարտեզներ ծրագիրը պարտավորվում է 5 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր կերպով (հայտում նշված էլ. փոստի հասցեով) տեղեկացնել հայտատուին իր որոշման մասին: Անհրաժեշտ է հաշվի առնել, որ լրացված հայտը դեռևս չի երաշխավորում միջոցառման թույլտվությունը: Հայտը կարող է ընդունվել, մերժվել կամ վերադարձվել ոչ ամբողջական լինելու պատճառով: Ամբողջացվելուց հետո, հայտը կրկնակի քննվում է նույն ժամկետներում ու պայմաններում։

Լրացված հայտի հիման վրա հայտատուն պարտավոր է "
Հավաքների ազատության մասին" ՀՀ օրենքի դրույթներին ու պահանջներին համապատասխան իրազեկել Երևանի քաղաքապետարանին նշված միջոցառման անցկացման վերաբերյալ և ստանալ իրազեկման գրությունը քաղաքապետարանից։ Վերոնշյալ գրության պատճենը պետք է ներկայացնել ուրբանլաբի գրասենյակ մինչև միջոցառման սկիզբը:

Անհրաժեշտ հղումներ.
Առցանց հայտադիմում
Տպագիր հայտադիմում PDF ձևաչավով
Այգու կանոնները
Հաճախ տրվող հարցեր

Կապ մեզ հետ
Պողոսյան պարտեզներ ծրագիր
Հասցե` ք. Երևան, 0019, Մարշալ Բաղրամյան 21
Հեռախոս` +374 11 966 868, +374 55 966 868
Էլ. փոստ` info [at] bg.am
Please Rotate your device