Ձմեռ

Կայքէջի գլխավոր նկարները ստեղծել են ճանաչված հայ նկարիչներ և իլյուստրատորներ։ Նկարները փոխվելու են տարվա եղանակների հետ՝ արտացոլելով Պողոսյան պարտեզների ստեղծագործ ոգին։



Նաիրա Մուրադյան
Անիմացիայի ռեժիսոր, նկարչուհի

Ծնվել է 1961 թվականին Երևանում: Ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը: 1980 թվականից աշխատանքի է անցել “Հայֆիլմ” կինոստուդիայի անիմացիայի բաժնում` որպես բեմադրող նկարիչ: Համագործակցել է տարբեր թատրոնների և հեռուստատեսության հետ:

2005 թվականին “Ճանապարհ” ֆիլմի համար արժանացել է Երևանի “Ոսկե ծիրան” կինոփառատոնի մրցանակին:
2013 թվականին, “Բալետ” ֆիլմի համար, արժանացել է հայկական “Հայակ” ազգային կինոյի մրցանակաբաշխության “Լավագույն անիմացիոն ֆիլմ” մրցանակին:
2010 թվականից ընթացքի մեջ են 10-մասանոց “Աստվածաշնչյան պատմություններ” և 6-մասանոց “Հրեշտակը քաղաքում” անիմացիոն շարքերը:




Please Rotate your device