Ամառ

Կայքէջի գլխավոր նկարները ստեղծել են ճանաչված հայ նկարիչներ և իլյուստրատորներ։ Նկարները փոխվելու են տարվա եղանակների հետ՝ արտացոլելով Պողոսյան պարտեզների ստեղծագործ ոգին։



Վահագն Համալբաշյան
Նկարիչ, գրաֆիկ

Ծնվել է 1984 թվականին Գյումրիում: Ավարտել է Գեղագիտության ազգային կենտրոնը և Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան: Վահագնի վերջին տարիների ստեղծագործություններում գերակշռում են գրաֆիկական աշխատանքները, որոնք իրենց տեխնիկական լուծումներով, պատկերներով և կոնցեպտով կոլաժներ են հիշեցնում:

2010 թվականից “Ակոս” մշակութային ՀԿ-ի անդամ է: Վահագնը շարունակաբար ունենում է անհատական և խմբային ցուցահանդեսներ Հայաստանում և արտերկրում:
2009-2012 թվականներին մասնակցել է վերապատրաստման դասընթացների Լիտվայում, Կիպրոսում և Մեծ Բրիտանիայում:




Please Rotate your device